Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 10.03.
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի «Ռոմայում». կողմերը նոր պայմանագիր կկնքեն

Հռոմի «Ռոմա» ֆուտբոլային ակումբն ու Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը համաձայնության են եկել նոր պայմանագրի հարցում:

Կողմերը այն կարող էին կնքել դեռևս հունվար ամսին, երբ հայ ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել էր նախապես պայմանավորված 25 հանդիպումները: Սակայն, ինչպես նշում է romanews կայքը, ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան պահանջել է կնքել երկու տարվա պայմանագիր, առանց աշխատավարձի կրճատման, ինչին համաձայն չեն եղել ակումբում:

Եվ ահա, մեկ ամիս անց ակումբի ղեկավարությունը համաձայնել է կատարել ֆուտբոլիստի պահանջները: Այդպիսով, Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ կկնքի երկու տարվա լիարժեք պայմանագիր, ըստ որի նա տարեկան կստանա 3,5 մլն եվրո աշխատավարձ: Պայմանագրի կնքումը տեղի կունենա Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Շախտյորի» հետ նախատեսված երկու հանդիպումներից հետո, մոտավորապես մարտի 19-20-ին: