Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal
A A
Սպորտ

Հայաստանը պարտվեց Վրաստանին և դուրս մնաց Եվրո-2022-ից. ֆուտզալ 

Ֆուտզալի Հայաստանի հավաքականն Եվրո-2022-ի որակավորման խմբային փուլի շրջանակում Երևանում հյուրընկալեց Վրաստանի ընտրանուն, որին հինգ օր առաջ պարտվել էր 0:5 հաշվով:

Մեր ֆուտբոլիստներն այս անգամ ավելի լուրջ դիմադրություն ցույց տվեցին մրցակցին, սակայն հավասար պայքարում, այնուամենայնիվ զիջեցին 2:3 հաշվով:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը ժամանակից շուտ դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից, քանի որ մեր թիմը եթե անգամ հաղթի մնացած երկու տուրերում և միավորներով հավասարվի նույն Վրաստանին, ապա միևնույն է, անձնական խաղերով կզբաղեցնի 3-րդ ոչ անցումային տեղը:

Նշենք, որ առաջնության հաջորդ փուլ են մտնում խմբերի հաղթողները և 2-րդ տեղերը գրաված լավագույն վեց թիմերը: