Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Հայաստանի ծանրամարտի հավաքականները հավաք են անցկացնում

Հայաստանի ծանրամարտի հավաքականներն այս օրերին անցկացնում են ոսումնամարզումային հավաք:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, տղամարդկանց հավաքականն այժ մարզվում է Աբովյանում, իսկ կանանցը՝ Ծաղկաձորում: Հինգ օր հետո ծանրորդները հավաքը կշարունակեն Երևանի «Օլիմպավանում», իսկ կանանց հավաքականը կհանգրվանի Աբովյանում:

Հայաստանի ծանրամրատի տղամարդկանց և կանանց հավաքականները մարզումներ կանցկացնեն մինչև ապրիլի 3-ը, որից հետո կմեկնեն Մոսկվա՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: