Բացել լրահոսը Փակել լրահոսը
fb-share
A A
Պաշտոնական

Պատերազմի արդյունքում զոհված ևս 121 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի 2021թ.-ի Մարտի 09-ի դրությամբ շահառուների քանակի հաշվետվությունը։

 

«Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1133 շահառուներ, նրանցից 118-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1015-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` bit.ly/3pMgWdV։ 

 

Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը նույնպես փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի արդյունքում զոհված ևս 121 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը` 1862-ն է, որից 1450-ը` այս պատերազմի արդյունքում: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ bit.ly/38p9RIN։  

 

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: 

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ