Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է իր նախկին թիմի դեմ խաղին

Հռոմի «Ռոման» չնայած երեկ է խաղացել «Ջենոայի» հետ Իտալիայի Ա սերիայում, սակայն արդեն այսօր անցկացրել է հերթական մարզումը:

Պատճառն այն է, որ հռոմեացիները առաջիկա հինգշաբթի սեփական դաշտում հանդիպելու են Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորի» հետ՝ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում:

Պարապմունքին մասնակցել են բոլոր այն ֆուտբոլիստները, որոնք խաղացել էին կիրակի օրը, այդ թվում Հենրիխ Մխիթարյանը, ում համար յուրահատուկ նշանակություն ունի առաջիկա հանդիպումը, քանի որ նա նախկինում երկար տարիներ հաջողությամբ հանդես է եկել ուկրաինական ակումբում: Իսկ ահա «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն պարապել է անհատապես, քանի որ նա դեռ չի ապաքինվել վնասվածքից: Բոսնիացի ֆուտբոլիստը հավանաբար բաց կթողնի «Շախտյորի» հետ խաղը:

Ինչպես նշում են իտալական լրատվամիջոցները, այս անգամ Էդին Ջեկոյի դիրքում կխաղա ոչ թե Հենրիխ Մխիթարյանը, այլ իսպանացի Բորխա Մայորալը: Մեր ֆուտբոլիստը հանդես կգա ենթահարձակվողի գոտում:

«Ռոմա» - «Շախտյոր» հանդիպումը տեղի կունենա մարտի 11-ին, ուղիղ կեսգիշերին: