Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liverpool
A A
Սպորտ

«Լիվերպուլի» տնային ճգնաժամը շարունակվում է. հակառեկորդին մնացել է 2 խաղ

Անգլիայի ֆուտբոլի չեմպիոն «Լիվերպուլը» 2021 թվականին ոչ մի կերպ չի կարողանում հաղթանակ տանել սեփական դաշտում: Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը իր հարկի տակ 0:1 հաշվով զիջեց «Ֆուլհեմին»: 

Պարզ չէ, թե որն է պատճառը՝ կորոնավիրուսը, հոգնածությունը, դատարկ տրիբունաները, թե մարտունակությունը, սակայն դա «Լիվերպուլի» թվով 6-րդ անընդմեջ պարտությունն էր «Էնֆիլդում»:

Լիվերպուլցիներն Անգլիայի առաջնությունում վերջին անգամ սեփական դաշտում հաղթանակի բերկրանք ճաշակել են 2020թ դեկտեմբերի 16-ին, «Տոտենհեմի» հետ խաղում՝ 2:1: Դրանից հետո նրանք 8 խաղ շարունակ չեն կարողանում կրկնել այն:

Ինչպես տեղեկացնում է OptaJoe թվիթերյան էջը, «Լիվերպուլը» մոտ է կրկնելու 69 տարվա վաղեմության հակառեկորդը: 1952 թվականին «կարմիրները» սեփական դաշտում չէին կարողացել հաղթել 10 անընդմեջ հանդիպումներում: Այդ տարի թիմը զբաղեցրել էր 11-րդ տեղը: Ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլն» առայժմ գտնվում է 8-րդ հորիզոնականում: