Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայկական արտադրության նռնականետի արկերը սերիական արտադրության փուլում են. (տեսանյութ)

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական կրակոցը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հակոբ Արշակյանը.

«Նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։ Անցել է պետական փորձարկումներ, գտնվում է սերիական արտադրության փուլում։ Նորարարական մշակումների հետ զուգահեռ շատ կարևոր է նաև արդեն գոյություն ունեցող, պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության կազմակերպումը թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումներով։ Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում»: