Գները փոխվել են 15 օրվա ընթացքում
Աջակցիր «Ա1+»-ինԿանխատեսվում է, որ հաջորդ ամիս Ազգային վիճակագրական ծառայությունը գնաճ կարձանագրի:
Եթե հունիս ամսին մայիսի հանդեպ 0.8 գնանկում է տեղի ունեցել, ապա ԱՎԾ գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը այսօր նկատում է, որ արդեն գները աճել են. «Մենք մեր գրպաններում ունենք տարբեր գումարներ: Եւ քանի որ գումարները տարբեր են, ազդեցությունները տարբեր են: Իսկ ընդհանուր առմամբ, եթե այսօր գնանք լոլիկ եւ պղպեղ առնենք, այսօրվա գինը ավելի բարձր է, քան 15 օր առաջվանը»:
Վերջինս վստահեցրեց, որ իրենց հավաքագրած տվյալները համապատասխանում են իրականությանը: Եվ այն, որ 6 ամիսների ընթացքում արձանագրվել է 4,5 տոկոս գների աճ, ամենեւին էլ նվազեցված թվեր չեն: Լրագրողներից մեկը ձվի օրինակով համոզում էր, որ շուկայում ձվի միջին գնի 8.5 տոկոս անկում տեղի չի ունեցել, սակայն Գուրգեն Մարտիրոսյանը չէր համոզվում:
Ի դեպ, մասնագետների խոսքերը մեջբերելով` հայտարարվեց, թե ԱՎԾ-ի թվերը կամ ուռճացվում են, կամ հակառակը, օրինակ` սպառողական զամբյուղում շարունակում է տեղ գրավել այլեւս գոյություն չունեցող տրամվայի վարձավճարը:
«Կարող եք ասել` մետրո կա, միայն Երեւանում: Դրա մասին չի խոսքը: Եթե չկա, ոչինչ չի հաշվվում»,- ասաց նա: