Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 5-ը մարտի․ Հայաստանում ընտրություններ էին (տեսանյութ)

Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը 2004-ի մարտի 5-ին խոսում է Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ընդդիմության եւ իշխանության համագործակցության անհրաժեշտության մասին: Այդ օրերին ընդդիմությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանի որոշման մեջ տեղ գտած «Վստահության հանրաքվեին», որի անցկացումն իշխանությունը պարտադիր չի համարում:

2007-ի հունվարի 5-ին Ազգային Ժողովի ընտրություններին պատրաստվող ՀՀԿ նախընտրական շտաբի պետ է նշանակվում տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել նաեւ նորաստեղծ «Բարգավաճ Հայաստանը», որին Աբրահամյանն ամենեւին էլ չի համարում նախագահ Քոչարյանի ստեղծած կուսակցություն:

Ավելին՝ տեսանյութով