Բացել լրահոսը Փակել լրահոսը
156200713_3895243573872138_2703619149420847806_n
A A
Մշակույթ Հասարակություն

Վախճանվել է լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը

Կյանքի 89-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը։

Նա ծնվել է 1932 թվականի մարտի 8-ին, Երևանում, արվեստագետների ընտանիքում։

Մեդեա Աբրահամյանի ճակատագրի առաջին կանխագուշակը  Ռոմանոս Մելիքյանն էր: Ազգային երաժշտության զարգացման խնդիրներով ակտիվորեն զբաղվող կոմպոզիտորն ու հասարակական գործիչը, մանկապարտեզներում փնտրելով երաժշտական ընդունակություններով օժտված երեխաների, մի առանձին ուշադրություն է դարձնում Մեդեայի երգելուն. «Այս երեխան անպայման երաժիշտ կդառնա»:

Մեդեա Աբրահամյանի նվագացանկը մեծ էր՝ հնագույն դպրոցի վարպետներից սկսած մինչև դասական և ռոմանտիկ երաժշտության ներկայացուցիչների և 20-րդ դարի կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործություններ: Նրա կատարողական արվեստում հատուկ տեղ են զբաղեցնում հայ խորհրդային կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք գրեթե բոլորը կապված են նրա անվանը: Այդ ստեղծագործությունների մեծ մասը ստեղծվել է նրա անմիջական մասնակցությամբ, դրանցից շատերը նվիրվել են նրան և առաջին անգամ կատարվել նրա կողմից: