Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gabuzyan
A A
Սպորտ

Հովհաննես Գաբուզյանը՝ շախմատի Հայաստանի 2021թ չեմպիոն

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանի առաջին տեղը գրավեց շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 81-րդ առաջնությունում:

Այսօր կայացած վերջին՝ 11-րդ տուրում, 25-ամյա շախմատիստը սևերով գեղեցիկ հաղթանակ տարավ փորձառու Տիգրան Լ. Պետրոսյանի նկատմամբ, վաստակեց 8,5 միավոր և անհասանելի դարձավ իրեն անմիջականորեն հետապնդող Արման Փաշիկյանի և Սամվել Տեր-Սահակյանի համար:

Հովհաննես Գաբուզյանը երկրորդ անգամ հաղթանակ տարավ հանրապետական մրցումներում: Առաջին անգամ նա Հայաստանի չեմպիոնի դարձել էր 2017 թվականին: