Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» հաղթեց «Լոռի ՖԱ»-ին և միավորներով հավասարվեց առաջատար «Արարատին» 

Ֆուտբոլի Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց Վանաձորի «Լոռի ՖԱ» թիմին:

Տանտերերի ռուս հարձակվող Նիկիտա Տանկովը խաղի 36-րդ րոպեին բացեց հաշիվը, սակայն չորս րոպե անց բրազիլացի Անդրե Մենդալան վերականգնեց հավասարությունը: Երկրորդ խաղակեսի 79-րդ րոպեին «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը մոտ տարածությունից գրավելով մրցակից դարպասը, կարևոր հաղթանակ բերեց իր թիմի համար՝ 2:1:

Երևանյան ակումբը վաստակեց 24 միավոր և հավասարվեց առաջին տեղում գտնվող «Արարատին»: «Լոռի ՖԱ»-ն երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և այժմ 20 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան մարտի 1-ին և 2-ին: