Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ընդդիմության հանրահավաքը Բաղրամյան պողոտայում (տեսանյութ)

Հայրենիքի փրկության շարժման երթն այսօր սկսվեց Հանրապետության նախագահի նստավայրի մոտից, ապա ընթացավ Նիկոլ Փաշինյանի կեցավայրի կողքով, որտեղ քաղաքացիները վանկարկեցին «Առանց Նիկոլ Հայաստան», «Դավաճան, հեռացի՛ր», ապա շարժվեցին առաջ:
 
❗Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ Շարժման ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը ԱԳՆ-ի ներկայացուցիչներին կոչ արեց «սրբագրել» իսկանդերի վատ աշխատանքի, ապա Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք հեղինակազրկում են Հայաստանը միջազգային դաշտում:
 
❗Գլխավոր դատախազության շենքի մոտ ևս երթի մասնակիցները կանգառ կատարեցին և դիմեցին Գլխավոր դատախազին ու դատախազության արժանապատիվ աշխատակիցներին՝ կատարելու իրենց սահմանադրական պարտականությունը և կառավարության աթոռը զավթած անձին ձերբակալելու ու կալանավորելու ցուցում տալ:
❗Երթի մասնակիցները կոչ արեցին Զինված ուժերի նախկին զինվորականներին, սպաներին ու պահեստազորայիններին գալ պայքարի հրապարակ և կանգնել Հայոց բանակի կողքին:
❗Երթի մասնակիցները վերադարձան Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ ժամը 18:00-ին մեկնարկելու է հաջորդ հանրահավաքը: