Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 21.02.
A A
Սպորտ

«Արարատը» հետաձգված խաղում հաղթեց «Ուրարտուին»

Ֆուտբոլի Հայաստանի VBET Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված խաղում Երևանի «Արարատը» 2:0 հաշվով հաղթեց «Ուրարտուին»: Երկու գոլերն էլ խփեց թիմի նորեկ Մորի Կոնեն: տանտերերը խաղն ավարտեցին 10 ֆուտբոլիստով, քանի որ 77-րդ րոպեին Էդգար Մալաքյանը հեռացվեց դաշտից:

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակեց 21 միավոր և բարձրացավ 1-ին հորիզոնական: Նրան կարող են հավասարվել «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը», որոնք մեկ հանդիպում քիչ են անցկացրել: «Ուրարտուն» 15 միավորով առայժմ զբաղեցնում է 6-րդ տեղը:

Հավելենք, որ հանդիպումն անցել է Չարենցավանի քաղաքային մարզադաշտում, քանի որ «Արարատի» տնային դաշտը՝ «Հանրապետականը», դեռ պատրաստ չէ խաղեր ընդունելու նոր մրցաշրջանում: