A
A
Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանի առաջին մրցակիցը օլիմպիական չեմպիոն Բասիլեն է
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելում անցկացվող ձյուդոյի Թել-Ավիվի «Մեծ Մրցանակի» մրցաշարում տեղի է ունեցել վիճակահանությունը: Հայաստանի ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանին առաջին փուլում լուրջ մրցակից է բաժին հասել: Մեր 73 կգ քաշային մարզիկը այսօր կմենամարտի 2016թ օլիմպիական չեմպիոն, իտալացի Ֆաբիո Բասիլեին հետ:
Հաղթանակի դեպքում Ֆերդինանդ Կարապետյանը հաջորդ փուլում կհանդիպի ռուսաստանցի Մուսա Մոգուշկովի հետ, ով աշխարհի և Եվրոպայի առաջնության վեցակի մեդալակիր է:
Հավելենք, որ այս մրցաշարը օլիմպիական վարկանիշային է, և ամեն մի հաղթանակը կարևոր նշանակություն ունի մարզիկների համար: