Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+serena
A A
Սպորտ

Սերենա Ուիլյամսը պարտվեց Նաոմի Օսակային և դուրս մնաց թենիսի Ավստրալիայի օփենից

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին չհաջողվեց հաղթահարել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ փուլի արգելքը և դուրս մնաց պայքարից:

Նաոմի Օսակայի հետ հանդիպումը տևեց 1 ժամ 16 րոպե: Ճապոնացի թենիսիստուհին աչքի ընկավ մատուցումների դիպուկությամբ և դրանք ընդունելու հմտությամբ: Արդյունքում՝ նա հաղթեց երկու սեթում և ոչ մի շանս չտվեց փորձառու մրցակցին՝ 6:3, 6:4:

Սերենա Ուիլյամսը «Մեծ սաղավարտի» մրցումներում երկրորդ անգամ պարտվեց ճապոնացի թենիսիստուհուն: Նա երեխա ունենալուց հետո դեռևս չի կարողանում հաղթանակ տանել խոշոր մրցաշարերում:

Նաոմի Օսական եզրափակիչում կհանդիպի Կարոլինա Մուխովա - Ջենիֆեր Բրեյդի չեխ-ամերիկյան զույգի հաղթողի հետ: