Ռոբերտ Քոչարյանի անձնական շահի արդյունքում այդ ծրագրերը չիրականացան․ Վահագն Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Թող սուտ չխոսեն, մեր բանակն այդպիսին չի եղել, և մենք սխալ ենք եղել, որ չենք բարձրաձայնել, թե ինչ վիճակ էր բանակում։ Թող ոչ ոք չվիրավորվի, մենք ըստ էության բարձր պատրաստականության բանակ չենք ունեցել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի՝ բանակին վերաբերող հատվածին։
Տնտեսագետը գովելի է համարում այն, ինչ 2018թ․ հետո կատարվել է բանակում։ Եվ գտնում է, որ գործող իշխանությունների ամենամեծ սխալն այն էր, որ երկրում տիրող իրավիճակը հանրությանն ամբողջությամբ չեն ներակայացրել։
Վ․Խաչատրյանն անդրադարձավ նաև տնտեսական այն հնարավորություններին, որոնք Հայաստանը կորցրել է ԼՂՀ հակամարտության կարգավորված չլինելու արդյունքում։ Ասում է՝ Հայաստանը հնարավորություն ուներ դառնալու գազի արտահանման տրանզիտ երկիր։
1995թ․Իրանի հետ ամենաբարձր մակարդակով այդ հարցերը քննարկվել են, բացի այդ՝ նաև համատեղ հիդրոկայան կառուցելու համաձայնություն է եղել։ «Եվ ամենակարևորը, մենք կունենայինք Իրանի հետ շատ լուրջ տնտեսական հարաբերություններ։ Իսկ «պատերազմի ժամանակ Իրանը մեզ օգնեց-չօգնեց» խոսակցությունները չէին լինի։ Բայց Ռոբերտ Քոչարյանի անձնական շահի արդյունքում այդ ծրագրերը չիրականացան»,- ասաց Վ․Խաչատրյանը։
Անդրադառնալով Ռ․ Քոչարյանի և Ս․ Սարգսյանի հարաբերություններին, 2018թ․ իշխանությունը Կարեն Կարապետյանին փոխանցելու մասին ՀՀ 3-րդ նախագահի հայտարարությանը՝ հավելեց․ «Ժամանակին Ռ․Քոչարյանն էլ էր Ս․Սարգսյանի թիմակիցը, բայց իրավահաջորդը չդարձավ»։
Մանրամասները՝ տեսանյութում