Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia 15.02.
A A
Սպորտ

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը կանցկացվի փակ դռների ետևում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացավ շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունների բացման արարողությունները։

Կանանց մրցաշարում այս տարի հանդես կգան 10 շախմատիստուհի, որոնցից միայն մեկն է գրոսմայստեր։ Դա անցած տարվա չեմպիոն Մարիա Գևորգյանն է, ով իր տիտղոսի պաշպանությունը կսկսի մրցաշարի նորեկ Աստղիկ Հակոբյանի հետ հանդիպումով։ 

Մրցաշարը կտևի 10 օր և կավարտվի փետրվարի 25-ին։ Հայաստանի չեմպիոնը կդառնա շախմատի կանանց հավաքականի լիարժեք անդամ։ Առաջին երեք տեղերը գրաված մասնակիցները կպահպանեն իրենց տեղը բարձրագույն խմբում։

Տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն 12 շախմատիստ, որոնցից 11-ը գրոսմայստեր են, և միայն Մամիկոն Ղարիբյանն է միջազգային վարպետ։ Նա այս մրցաշարում կարող է լրացնել գրոսմայստերական նորմա, եթե 11 հնարավորից վաստակի 6 միավոր։

Առաջնությունը կտևի 12 օր և կավարտվի փետրվարի 28-ին։ Առաջին տեղը գրաված շախմատիստն ավտոմատ կերպով կդառնա Հայաստանի հավաքականի անդամ։ Այստեղ նույնպես 1-3-րդ տեղերը գրաված շախմատիստները կպահպանեն իրենց տեղերը բարձրագույն խմբում։

Առաջին տուրը կմեկնարկի փետրվարի 16-ին, ժամը 15։00-ին։ Վիճակահանությամբ այդ օրը միմյանց հետ կհանդիպեն հետևյալ շախմատիստները․

Հովհաննես Գաբուզյան – Մանուէլ Պետրոսյան

Շանթ Սարգսյան – Տիգրան Լ․ Պետրոսյան

Ռոբերտ Հովհաննիսյան – Լևոն Բաբուջյան

Հայկ Մ․ Մարտիրոսյան – Տիգրան Կ․ Հարությունյան  

Մամիկոն Ղարիբյան – Արման Փաշիկյան

Սամվել Տեր-Սահակյան – Զավեն Անդրիասյան

 

Հավելենք, որ առաջնությունները կանցկացվեն փակ դռների ետևում, առանց հանդիսականների։ ԶԼՄ-ների համար բաց կլինի միայն առաջին հինգ րոպեն։