A
A
Ախուրիկ համայնքում փորձարկվելու են էլեկտրաշչակները
Աջակցիր «Ա1+»-ինԱրտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ փետրվարի 12-ին ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում, որի ժամանակ փորձարկվելու են նաև համայնքի էլեկտրաշչակները:
Խնդրում ենք չանհանգստանալ։