Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika
A A
Սպորտ

Հայաստանցի Ռոման Ալեքսանյանը կմասնակցի Ուկրաինայի աթլետիկայի առաջնությանը

Հայաստանի վազորդ Ռոման Ալեքսանյանը կմասնակցի Ուկրաինայի աթլետիկայի ձմեռային առաջնությանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան: Մեր 33-ամյա մարզիկը հանդես կգա 800 մ վազքում, որին մասնակցելու հայտ են ներկայացրել 35 աթլետ:

Այսօր տեղի կունենան որակավորման փուլի մեկնարկները: Ռոման Ալեքսանյանը հանդես կգա երրորդ հերթափոխում: Եզրափակիչ կմտնեն առաջին երկու տեղերը գրավող մարզիկները: Ըստ նախնական արդյունքների մեր աթլետը ֆավորիտներից մեկն է: Նրա հիմնական մրցակիցներն են ուկրաինացի Օլեգ Սեմենյուկը և թուրք Մուրատ Յալչկայան:

Հաջող հանդես գալու դեպքում Ռոման Ալեքսանյանը կարող է նվաճել մարտի 5-7-ը Լեհաստանում կայանալիք Եվրոպայի ձմեռային առաջնության ուղեգիր: