Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Պաշտոնական

Դատարանը թույլատրել է Քոչարյանին իրեն պատկանող գույքի նկատմամբ կնքել ցանկացած պայմանագիր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրեց Ռոբերտ Քոչարյանին կնքել իրեն պատկանող կալանադրված գույքի նկատմամբ ցանկացած պայմանագիր, որը չի  կարող հանգեցնել գույքի օտարմանը։ Այդ մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից։
 
Դիմումը ներկայացնելիս՝ պաշտպան Խուդոյանը նշեց, որ խոսքը գնում է կոմունալ ծառայությունների և գույքի անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ պայմանագրերին։ Խուդոյանն ընդգծեց, որ նշված տեսակի գործարքներով անշարժ գույքի օտարումը ռիսկի տակ չի դրվում։
 
Մեղադրող կողմը չառարկեց․ «Եթե խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին պետության կողմից տրամադրված տանը և հարակից տարածքին, ապա դրա հետ կապված առարկություն չկա»։