Բացել լրահոսը Փակել լրահոսը
030221VrtanesAbrahamyanPargevMartirosyan
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և հատուկ հանձնարարություններո­վ Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին։ 

Նախագահը երախտագիտություն է հայտնել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին տասնամյակներ շարունակ Արցախում հայրենանվեր առաքելություն իրականացնելու և օրհասական պահերին ժողովրդի կողքին լինելու համար՝ չափազանց կարևոր համարելով նրա դերակատարությունը Հայրենիքի զարգացման ու հոգևոր արժեքների պահպանման գործում։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Պարգև Սրբազանը միշտ եղել է ու կմնա Արցախի ու նրա պատմության հերոսական էջերի խորհրդանիշը բոլոր սերունդների համար՝ հույս հայտնելով, որ այն ևս մշտապես իր տեղը կունենա Սրբազան Հոր հոգում, աղոթքներում և գործերում։ 

Երկրի ղեկավարը շնորհավորել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին Արցախի թեմի առաջնորդ նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովրդի համար այս դժվարին շրջանում թեմակալ առաջնորդն իր գործունեությամբ մեծապես կնպաստի համախմբված ջանքերի գործադրմանը և ժողովրդի հավատքի ամրապնդմանը։