Բացել լրահոսը Փակել լրահոսը
թռիչք
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը վերականգնում է Հայաստանի և Ադրբեջանի հետ ավիահաղորդակցությունը

ՌԴ Վարչապետ Միխայիլ Միշուստինը ստորագրել է Հայաստանի և Ադրբեջանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնելու փաստաթուղթ, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում է նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

«Որոշվեց վերականգնել միջազգային թռիչքները Ադրբեջանի (Մոսկվա – Բաքու, շաբաթական երկու թռիչք) և Հայաստանի (Մոսկվա-Երևան, շաբաթական չորս չվերթ) փոխադարձ հիմունքներով 2021թ. փետրվարի 15-ից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նման որոշում է կայացվել գործադիր շտաբի առաջարկով՝ կանխարգելելու նոր կորոնավիրուսային վարակի ներմուծումն ու տարածումը:

Բացի այդ, փետրվարի 8-ից Մոսկվա-Բիշքեկ երթուղով դեպի Ղրղզստան փոխադարձ հիմքերով կանոնավոր չվերթների թիվն ավելանում է՝ շաբաթական մեկ չվերթից հասնելով երեքի: