A
A
«Արարատը» ջախջախել է արաբական թիմին, իսկ «Արարատ-Արմենիան» պարտվել է «Ուրալին»
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Արարատն» ու «Արարատ-Արմենիան» այսօր անցկացրին իրենց առաջին ստուգողական խաղերն արտասահմանյան հավաքի շրջանակում:
Հայաստանի չեմպիոնը Շարջայում 0:2 հաշվով պարտվել է ռուսական Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ուրալին»: Մեկ տարի առաջ թիմերը նույնպես ընկերական խաղ էին անցկացրել, որն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1:
«Արարատը» Դուբայում մրցել է տեղի «Աթլետիկո Արաբիային» և ջախջախել 7:1 հաշվով: Արարատցիներից երկու գոլ խփել է Մորի Կոնեն: Ինչպես նշում է երևանյան ակումբի ֆեյսբուքյան էջը, մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը երկրորդ խաղակեսում 8 փոխարինում է արել:
«Արարատ-Արմենիան» փետրվարի 3-ին կանցկացնի իր երկրորդ ստուգողական հանդիպումը և կհանդիպի «Ռոդինայի» հետ: «Արարատի» առաջիկա մրցակիցը դեռևս հայտնի չէ: