Հայաստանի աթլետները մրցեցին Վանաձորում. չորս լավագույնները նվերներ ստացան
Աջակցիր «Ա1+»-ինՎանաձորի աթլետիկայի մարզադպրոցի մարզասրահում այսօր կայացել է Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի ձմեռային բաց առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, Գյումրու, Արտաշատի և Վանաձորի 6 մարզադպրոցների ավելի քան 90 մարզիկ-մարզուհի։
Ինչպես նշում է մարզադպրոցի ֆեյսբուքյան էջը, մրցաշարի ժամանակ ամենաբարձր արդյունքներ ցույց տված չորս մարզիկները նվերներ են ստացել Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի կողմից։ Նրանք են Ռազմիկ Մկրտչյանը, Ռաֆիկ Օհանյանը, Նարեկ Սրապոնյանը և Ռազմիկ Ղազարյանը:
Ահա տարբեր մրցաձևերի հաղթողներն ու մրցանակակիրները.
Վազք 50մ, Տղամարդիկ
- Մկրտչյան Ռազմիկ՝ 5,7 վրկ, Հայաստան-ԲԿՄԱ
- Օհանյան Ռաֆիկ՝ 5,8 վրկ, Երևան ԱՕՄ
- Ադամյան Գագիկ՝ 5,9 վրկ, Հայաստան ՄՄ
Վազք 50մ, Կանայք
- Չիլոյան Գայանե՝ 6,5 վրկ, Հայաստան ՄՄ
- Բաղյան Մարիաննա՝ 6,6 վրկ, Վանաձոր
- Շեկոյան Ինգա՝ 6,9 վրկ, Վանաձոր
Վազք 400մ, Տղամարդիկ
- Սարգսյան Դավիթ՝ 53,7 վրկ, Երևան ԱՕՄ
- Մինասյան Հրաչ՝ 56,7 վրկ, Երևան ԱՕՄ
- Միխաելովսկի Վալերի՝ 58,4 վրկ, Գյումրի Էմմ.
Վազք 400մ, Կանայք
- Սիմոնյան Ռաիսա՝ 1.03,6 վրկ, Վանաձոր
- Գալստյան Մարիաննա՝ 1.07,5 վրկ, Հայաստան ՄՄ
- Հովհաննիսյան Անի՝ 1.09,9 վրկ, Հայաստան ՄՄ
Վազք 800մ, Տղամարդիկ
- Ալեքսանյան Ռոման՝ 2.00,8 վրկ, Հայաստան ՄՄ
- Հարությունյան Գոռ՝ 2.02,3 վրկ, Վանաձոր
- Աթանեսյան Սամվել՝ 2.20,1 վրկ, Երևան ԱՕՄ
Վազք 800մ, Կանայք
- Հովհաննիսյան Անժելիկա՝ 2.43,2 վրկ, Վանաձոր
- Գրիգորյան Նունե՝ 3.04,1 վրկ, Վանաձոր
Վազք 1500մ, Տղամարդիկ
- Սարգսյան Վանյա՝ 4.10,6 վրկ, Գյումրի Սկ.
- Ղամբարյան Արման՝ 4.34,7 վրկ, Վանաձոր
- Աթանեսյան Սամվել՝ 4.45,0 վրկ, Երևան ԱՕՄ
Վազք 1500մ Կանայք
- Ալավերդյան Էլլադա՝ 4.55,5 վրկ, Վանաձոր
- Սարգսյան Մարի՝ 6.00,8 վրկ, Գյումրի Սկ.
Հեռացատկ, Տղամարդիկ
- Հովակիմյան Գոռ՝ 6,18 սմ, Արտաշատ
- Բաղդասարյան Հրայր՝ 5,82 սմ, Երևան ԱՕՄ
- Խոյեցյան Դավիթ՝ 5,67 սմ, Վանաձոր
Հեռացատկ, Կանայք
- Գրիգորյան Սուսաննա, 5,16 սմ, Երևան ԱՕՄ
- Առաքելյան Իզաբելա՝ 5,10 սմ, Երևան ԱՕՄ
- Թևանյան Գրետա՝ 4,67 սմ, Երևան ԱՕՄ
Եռացատկ, Տղամարդիկ
- Սրապոնյան Նարեկ՝ 15,29 սմ, Վանաձոր
- Ղազարյան Ռազմիկ՝ 15,18 սմ, Գյումրի Էմմ.
- Հովակիմյան Գոռ՝ 13,75 սմ, Արտաշատ
Եռացատկ Կանայք
- Թևանյան Գրետա՝ 10,72 սմ, Երևան ԱՕՄ
- Գրիգորյան Մագա՝ 10,13 սմ. Հայաստան ՄՄ
- Խաչատրյան Վալենտինա՝ 10,03 սմ, Գյումրի Էմմ.
Մրցաշարի բացման արարողությունը սկսվել է լռության րոպեով` ի հիշատակ Արցախյան գոյամարտում զոհված զինվորների։ Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի նախկին սաներից Արմեն Վեքիլյանը, Տիգրան Գոգինյանը, Կամո Ղամբարյանը զոհվել են Արցախյան երկրորդ պատերազմում: