Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զինված ապստամբության կարիք չկա․ ժողովուրդն իր կամքը կթելադրի․ Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

Բոլորս տեղյակ ենք, որ բանակը վիրավոր է, ազգովին պարտավոր ենք դիմանալ և դիմադրել, մինչև մեր բանակը կվերականգնվի և մեր արժանապատվությանը տեր լինի։ Այս մասին այսօր համերաշխության երթի ընթացքում հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար-անդամ, Ազգային-ժողովրդավարական բեւեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Պնդեց՝ իրենց համար այս իշխանությունները վաղուց էլ իշխանություն չեն

«Նոյեմբերի 9-ից հետո նրանք արենայում չպիտի երևային, բայց, պահի լրջությունը չգիտակցելով, նրանք շարունակում են կառչած մնալ աթոռից: Բայց մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը դուրս է գալու այս դեպրեսիայից, և ամեն ինչ լավ է լինելու»։

Սեֆիլյանն ասաց՝ պատրաստ են գործակցել այն ուժերի հետ, որոնց համար Հայաստանի ինքնիշխանությունն ամեն ինչից վեր է, բայց  17 ուժերը հեռու են այդ ամենից։

Սեֆիլյանն համոզված է՝ ժողովուրդն իր խոսքը կասի և կհեռացնի այս իշխանությանը

«Մինչև 18 թվականը շատերը չէին հավատում, որ ժողովուրդը կարող է իր կամքը պարտադրել, հեռացնել իշխանություններին, սակայն 18 թիվը եկավ, և ժողովուրդը դուրս եկավ և  զարմացրեց մեզ էլ, աշխարհին էլ։Իշանությունների հեռացման վերաբերյալ մեր ժողովրդի մեջ կոնսենսուս է»։

Զինված ապստամբության կարիք, ըստ Սեֆիլյանի, չկա, ժողովուրդն իր կամքը կպարտադրի

«Այն, ինչ տեղի ունեցավ, երկար տարիներ պատրաստվում էր, վստահաբար դավադրություն էր, դավադրություն էր նաև պատերազմին չպատրաստվելու հանգամանքը, ու բոլոր իշխանություններն այդպես են վարվել»։

«Ա1+»-ի հարցին, թե դավադրությունը ներքի՞ն, թե՞ արտաքին ուժերի կողմից է, Սեֆիլյանն ասաց՝ արտաքին ուժերն իրենց շահն են հետապնդում․

« Մեզ չի հաջողվել մինչ օրս պետություն ստեղծել, այն, ինչ տեսնում ենք, պետություն չէ, պետք է հենվենք հայկական բանակի վրա»։