Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը կրկին բաց է թողել «Ռոմայի» մարզումը, իսկ Ջեկոն անհատապես է պարապել

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել Հռոմի «Ռոմայի» այսօրվա մարզումը: Այդ մասին հայտնում է Forzaroma կայքը: Մեր ֆուտբոլիստը դեռևս խնդիրներ ունի կապված ոտքի մկանի հետ: Նա արդեն երկրորդ անգամ է դուրս մնում թիմի մարզումային գործընթացից: 

Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Վերոնայի» հետ խաղին մնում է հարցականի տակ, չնայած հանդիպումը կայանալու է առաջիկա կիրակի օրը, հունվարի 31-ին: Դա կախված է բժիշկների որոշումից:  

«Ռոմայի» ավագ Էդին Ջեկոն այսօր անհատական մարզում է անցկացրել: Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, հռոմեական ակումբը ցանկանում է վաճառել բոսնիացի հարձակվողից, որը վերջին օրերին լարված հարաբերությունների մեջ է թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ: Սակայն, «Ռոման» չի ուզում Էդին Ջեկոյին տեսնել իտալական որևէ ակումբում, որպեսզի իր անմիջական մրցակիցները չուժեղացնեն կազմը: