A
A
Հունվարի 28-ին կանցկացվի շախմատի մրցաշար՝ նվիրված Հայոց բանակի օրվան
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 28-ին Հայաստանի շախմատի ակադեմիան կկազմակերպի «Շախմատի ակադեմիայի գավաթ-2021» արագ շախմատի մրցաշարի 1-ին փուլը, որը նվիրված կլինի Հայոց բանակի օրվան: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
Մրցաշարին կարող են մասնակցել առնվազն II կարգ ունեցող շախմատիստները: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով: Ժամակարգը՝ 10+5 րոպե:
Առաջին հինգ տեղերը գրաված շախմատիստները կստանան դրամական պարգևներ․
1-ին տեղ՝ 50 000 դրամ
2-րդ տեղ՝ 30 000 դրամ
3-րդ տեղ՝ 20 000 դրամ
4-րդ տեղ՝ 15 000 դրամ
5-րդ տեղ՝ 15 000 դրամ
Հատուկ մրցանակ կստանան նաև լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհին, լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակիցը և լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակիցը։