Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» նոր գլխավոր մարզիչ է փնտրում․ թեկնածուները չորսն են

Հռոմի «Ռոմայի» ղեկավարությունը պատրաստվում է նոր գլխավոր մարզիչ հրավիրել այն բանից հետո, երբ վերջին մարզման ժամանակ թիմի ավագ էդին Ջեկոն ու նրա օգնական Պելեգրինին իրենց դժգոհությունն էին հայտնել ներկայիս գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի խաղաոճից։ 

Ինչպես նշում են իտալական լրատվամիջոցները, անկախ Իտալիայի առաջնության «Սպեցիայի» հետ առաջիկա խաղի արդյունքից, հռոմեական ակումբի նախագահ Ֆրեդկինն արդեն մտածում է մարզչական փոփոխության մասին։ Ըստ forzaroma կայքի տվյալների, գլխավոր մարզչի թեկնածուները չորսն են, ընդ որում բոլորն էլ իտալացիներ են։ Դրանք են «Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչներ Մաուրիցիո Սարին ու  Մասիմիլիանո Ալեգրին, ինչպես նաև Վալտեր Մացարին ու Լուչանո Սպալետին։

Հիշեցնենք, որ «Ռոման» Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ խաղի լրացուցիչ ժամանակում 2։4 հաշվով պարտվել էր «Սպեցիային» և դուրս մնացել պայքարից։ Վաղը թիմերն արդեն կհանդիպեն Իտալիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակում։ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունն այդ խաղում առայժմ հարցականի տակ է։