Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

«Ուրարտուն» և «Փյունիկը» ոչ-ոքի խաղացին

Երևանի «Ուրարտուն» ֆուտբոլային ակումբն այսօր իր մարզաբազայում ստուգողական հանդիպում է անցկացրել «Փյունիկի» հետ։ Ինչպես տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը, խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2։

Թիմերն այժմ պատրաստվում են Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածին, որը կմեկնարկի փետրվարի 19-ին, հետաձգված 6-րդ տուրի խաղերով։ Աշնանային փուլից հետո «Ուրարտուն» 15 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ «Փյունիկը» 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։