Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika
A A
Սպորտ

Վանաձորում կանցկացվի Լոռու մարզի աթլետիկայի բաց առաջնություն

Հունվարի 30–ին Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում կանցկացվի Լոռու մարզի աթլետիկայի ֆեդերացիայի բաց առաջնություն: Այդ մասին հայտնել է աթլետիկայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը։ 

Մրցումներին մասնակցելու հրավեր են ստացել ՀՀ մարզերի և Արցախի լավագույն աթլետները: Նրանք կպայքարեն 50, 400, 800, 1500 մ վազքում, հեռացատկում և եռացատկում։ 

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 13–ին կայանալիք Բալկանյան երկրների մինչև 20 տարեկան աթլետների ձմեռային առաջնությանը կմասնակցեն Հայաստանի երեք աթլետ՝ եռացատկորդ  Մարիետա Մինասյանը, հեռացատկորդներ Գոռ Բեգլարյանը և Հարություն Հարությունյանը:

Փետրվարին բարձր կարգի մրցաշար է անցկացվում Ղազախստանի Ուստ Կամենոգորսկ քաղաքում: Բոլոր ծախսերը հոգացող կազմակերպիչները Հայաստանից հրավիրել են երկու մարզիկի՝ կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանին  և երևանցի արագավազորդ Ռազմիկ Մկրտչյանին: