Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+haroyan 20.01.
A A
Սպորտ

Վարազդատ Հարոյանը չի մասնակցում «Տամբովի» առաջին ուսհավաքին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը չի մասնակցում իր թիմի՝ «Տամբովի» առաջին ուսհավաքին: Այդ մասին հայտնում է sport24 կայքը:

Ռուսական թիմը մեկնել է Կրիմսկ, որտեղ պետք է պատրաստվի առաջնության երկրորդ կեսին: Ինչպես հայտնում է աղբյուրը, հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ թիմից: Նա այժմ իր մարզավիճակը պահպանում է Հայաստանում:

Նշենք, որ ռուսական ակումբն այժմ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և արդեն 150 մլն ռուբլու պարտք ունի ֆուտբոլիստներին: Վարազդատ Հարոյանը «Տամբով» է տեղափոխվել անցած տարվա հոկտեմբերի սկզբին: Նա թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում: