Բացել լրահոսը Փակել լրահոսը
140527905_910760382998000_7720940013787520251_n
A A
Պաշտոնական

Հերթական ստուգայցը Վանաձորի համայնքապետարանում, ՔԿԱԳ գործակալությունում և նոտարական գրասենյակում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները հերթական ստուգայցով եղել են Վանաձորի համայնքապետարանում, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում և նոտարական տարածքում։
 
Դիտարկված տնտեսավարողների մոտ, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր է նկատվել։ Սակայն մտահոգիչ է շարունակում մնալ տնտեսավարողների մոտ հեռավար ջերմաչափերի բացակայությունը, իսկ քաղաքացիների շրջանում դիմակ չկրելու երևույթը։
 
Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը ստուգայցով դիտարկել են նաև դեղատներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։
Տեսչական ստուգումները շարունակվում են մայրաքաղաքում և հանրապետության բոլոր մարզերում։