Բացել լրահոսը Փակել լրահոսը
3227
A A
Պաշտոնական

Քաղաքացիները բարձրացել են սարը և ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել․ կան տուժածներ

Հունվարի 19-ին, ժամը 16:20-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ա Բ-ին (ծնված 2004 թ.) և Վ Խ-ին (ծնված 1981 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային տուժածները հոսպիտալացրվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա Բ առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ Խ-ինը՝ բավարար։

Փրկարարները Ի Խ-ին (ծնված 1990 թ) տեղափոխել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։