A
A
Ավստրալիայում թենիսի առաջնության 7 մասնակից վարակվել է կորոնավիրուսով
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի Ավստրալիայի բաց առաջնության մասնակից 7 թենիսիստի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Ինչպես տեղեկացնում է The Age կայքը, հյուրանոցում նրանցից վերցրած թեստերը դրական արդյունք են տվել:
Մելբուռն ժամանած թենիսիստ-թենիսիստուհիներն այժմ գտնվում են 14-օրյա կարանտինում: Նրանց թվում է նաև աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: Սերբ թենիսիստը առաջնության կազմակերպիչներին հորդորել է ավելի լավ պայմաններ ստեղծել մասնակիցների համար:
Մասնավորապես՝ նա առաջարկել է 47 առաջատար թենիսիստներին առանձին հյուրանոցում տեղավորել, համարներում տեղադրել մարզասարքեր, թույլ տալ շփվել անձնական մարզիչների հետ և այլն: Առաջնության կազմակերպիչները մերժել են Նովակ Ջոկովիչին:
Թենիսի Ավստրալիայի այս տարվա առաջնությունը տեղի կունենա փետրվարի 8-21-ը: