Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 9083 թեստ, այստեղից 4 796-ը՝ հակագենի արագ թեստով և 4 287-ը՝ «ՊՇՌ»:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 247 805 դեպք: Ապաքինվել է ևս 1 608 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 232 993:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 2 933 անձ:

Այս փուլում երկրում կա 11 853 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 3 659 մարդ, այդ թվում՝ 1 758-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 309-ը՝ Աջարիայում, 701-ը՝ Իմերեթիում:

Այս պահի դրությամբ ունենք 789 ծանր հիվանդ, այդ թվում՝ 368-ը Թբիլիսիում, 62-ը՝ Աջարիայում, 189-ը՝ Իմերեթիում: Այստեղից 231-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 159-ը Թբիլիսիում, 7-ը՝ Աջարիայում, 27-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 7 545 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 472 մարդ:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 16-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 21 294 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 23 316 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 13 918 մարդ, Աջարիայում՝ 1 942, Իմերեթիում՝ 2 799: