Բացել լրահոսը Փակել լրահոսը
նավ
A A
Քաղաքականություն

Իրանի ռազմածովային ուժերը հրթիռային վարժանքներ են սկսել Օմանի ծոցում (տեսանյութ)

Իրանի ռազմածովային ուժերը հրթիռային վարժանքներ են սկսել Օմանի ծոցում: Զորավարժություններն անցկացվելու են բանակի մյուս ստորաբաժանումների աջակցությամբ և կտևեն երկու օր: 

Իրանը ներկայացրել է իր ռազմածովային ուժերի պատմության մեջ ամենախոշոր մարտական նավը, այդ թվում ՝ խոշորագույն «Մակրան» ուղղաթիռակիրը։  Այս մասին հայտնել Է IRNA գործակալությունը ՝ վկայակոչելով Իրանի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։

«Մակրանը» (Իրանի արեւելքում տեղանքի անվանում է) իրենից ներկայացնում է առաջավոր լողացող բազա, որը նախատեսված է հեռավոր ծովային գոտում ռազմածովային ուժերի գործողությունների ապահովման համար, առաջին հերթին ՝ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում, Բաբ Էլ Մանդեբի նեղուցում եւ Կարմիր ծովում: Այն կարող է կրել վեց ուղղաթիռ, արագընթաց նավակներ, ծովային հատուկ ուժերի ջոկատներ։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, երկրորդ նավը  «Զերեհ» (Զրահ) հրթիռային կորվետն է:

Չորեքշաբթի երկու նավերը պաշտոնապես կմտնեն սպառազինության մեջ եւ կմասնակցեն Օմանի ծոցում Իրանի ռազմածովային ուժերի «Էկտեդար» (Հզորություն) երկօրյա հրթիռային զորավարժություններին: Ավելի վաղ նրանք բարեհաջող ընթացքային փորձարկումներ են անցել մերձավոր եւ հեռավոր ծովային գոտիներում: Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադիի խոսքով ՝ առաջիկա տարիներին այդ դասերի այլ նավեր կգործարկվեն:

Զորավարժությունները ղեկավարելու են Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին եւ Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին: