Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանը ցանկանում է կորզել Մեղրիով երկաթուղային, տրանսպորտային միջանցքի առկայություն․ Նարինե Դիլբարյան (տեսանյութ)

Մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքները Հայաստանի համար գնահատում եմ շատ տխուր։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը

«Մենք վերստին կորցրինք մի լծակ՝ լուծելու մեզ համար գերկարևոր հումանիտար խնդիրը, այսինքն՝ վերադարձնելու ռազմագերիներին և պատանդառված անձանց։ Այդ հանդիպումը ցույց տվեց, որ մենք վերստին չկարողացանք կիրառել լծակ՝ ասելով, որ մենք չենք ստորագրի նոր հայտարարություն, մինչև դուք չեք կատարել նախորդից բխող կետերը»։

Դիլբարյանի համոզմամբ՝ Ադրբեջանը կարողացավ լուծել իր և Թուրքիայի համար վճռորոշ ճանապարհների ապաշրջափակման խնդիրը,  Ռուսաստանն իր հերթին վերահաստատեց, որ կարող է միջնորդ լինել տարբեր խնդիրների լուծման համար, իսկ մենք դարձյալ մնացինք «թղթե շերփի» հույսին

«Սահմանվեց ժամանակացույց, ենթահանձնաժողովներ և հանձնաժողովներ ստեղծելու կարգ, բայց ոչ մի ժամանակցույց չսահմանվեց՝ երբ են անդրադառնալու հումանիտար խնդիրներին, երկրորդ խնդիրը Արցախի կարգավիճակին առնչվող հարցն է»։

Կուսակցության նախագահի խոսքով՝ չկատարվեց Ղարաբաղի կարգավիճակի հարցը օրակարգ բերելու քայլ։

Դիլբարյանը համոզված է՝ եթե Նիկոլ Փաշինյանը չգնար այդ հանդիպմանը և կատարեր քաղաքական սակարկություն, մենք կարող էինք ունենալ որոշակի ձեռքբերում ռազմագերիների հարցի վերաբերյալ։

Հարցին, թե Ադրբեջանը ինչո՞ւ է ձգձգում գերիների վերադարձման գործընթացը, Դիլբարյանն արձագանքեց․

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը ցանկանում է կորզել Մեղրիով իրական երկաթուղային, տրանսպորտային միջանցքի առակայություն»։

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, Դիլբարյանը համոզմունք ունի, որ մեր երկիրը համակարգային ճգնաժամի մեջ է, և այդ ճգնաժամն առկա է հենց իշխանության ներսում։

«Այս համակարգային ճգնաժամը կարող է ունել մեկ ելք՝ կառավարության և վարչապետի փոփոխությունը, դա պետք է կատարվի օրենսդրական ճանապարհով, Ազգային ժողովը պետք է անվտահություն հայտնի Նիկոլ Փաշինյանին»,- ասաց  նա։