Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Հրդեհ Սարատովկա գյուղի տներից մեկում. այրվել է տան տանիքը, 2 ննջասենյակների առաստաղները եւ ննջասենյակներից մեկի գույքը

Հունվարի 11-ին, ժամը 16:13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարատովկա գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին, մարվել՝ 17։42-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 100 քմ), երկու ննջասենյակների առաստաղները (մոտ 50 քմ) և ննջասենյակներից մեկի գույքը: