Բացել լրահոսը Փակել լրահոսը
664809986616.4176
A A
Հասարակություն

Նորիլսկում ձնահոսքի հետեւանքով մահացել են մայրն ու մանկահասակ երեխան (տեսանյութ)

ՌԴ Նորիլսկի լեռնադահուկային բազայում տեղի ունեցած ձնահոսքի հետեւանքով կան զոհեր: ՌԴ ԱԻՆ փրկարարները հայտնաբերել են կնոջ եւ նրա 1,5 տարեկան երեխայի դիերը: 

ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, որ բազայում հանգստանում էր ռուս գործարար Վլադ Պոպովը՝ կնոջ եւ երկու երեխաների հետ միասին: Նրանց ավագ որդուն՝ 14 տարեկան, հաջողվել է հանել ձյան շերտի տակից, նա կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Սակայն գործարարի 38-ամյա կինն ու 1,5 տարեկան որդին մահացել են, փրկարարները հայտնաբերել են նրանց դիերը:

Գործարարին հայտնաբերել դեռ չի հաջողվել: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, նշվում է, որ ձյան հոսքի տակ, նախնական տվյալներով, դեռ 4-6 անձ է գտնվում: