A
A
Ձնահոսք Նորիլսկում. մարդիկ մնացել են ձյան շերտի տակ. լուսանկարներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնության Նորիլսկ քաղաքի լեռնադահուկային բազայում ձնահոսք է տեղի ունեցել, որը ծածկել է զբոսաշրջային 6 տնակ, մի շարք մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, մնացել են ձյան տակ:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ավելի քան 200 փրկարարի, 300 կամավորների, 18 միավոր տեխնիկայի ներգրավմամբ։
Նշվում է, որ երկու մեծահասակներ կարողացել են ինքնուրույն ազատվել ձյան շերտի տակից, փրկարարներն էլ ձնակույտից դուրս են բերել 14-ամյա տղայի, վերջինս բազմաթիվ կոտրվածքներով, ցրտահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Փրկարարներն աշխատում են բարդ պայմաններում, նշվում է, որ տեղում ձնաբուք է, -30 աստիճան ցուրտ:




