Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess kanajq
A A
Սպորտ

Լիլիթ Մկրտչյանի և Մարիա Գևորգյանի գլխավորությամբ. Շարջայի գավաթ

Շախմատի LiChess հարթակում վաղը կմեկնարկի կանանց շախմատի Շարջայի գավաթի թվով 11-րդ մրցաշարը:

Մասնակցության համար հայտ է ներկայացրել 307 շախմատիստուհի, այդ թվում՝ 52 գրոսմայստեր: Հայաստանը կներկայացնեն 8 շախմատիստուհի՝ հավաքականի անդամներ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը, միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը, Սոնա Ասատրյանը, Մարիամ Ավետիսյանը, Աննա Խաչատրյանը, առաջին կարգայիններ Արփինե Գրիգորյանը և Նվարդ Հայրապետյանը:

Մրցաշարը կանցկացվի երկու փուլով: Հունվարի 7-ին կայծակնային շախմատի կանոնակարգով՝ 3+1 ձևաչափով, կանցկացվի նախընտրական մրցաշարը: Առաջին 25 տեղերը գրաված շախմատիստուհիները կմտնեն եզրափակիչ փուլ, որտեղ նրանց կմիանան 10 նոր գրոսմայստերներ: Հունվարի 8-ին և 9-ին կկայանա եզրափակիչ մրցաշարը, որն կանցկացվի արագ շախմատի ձևաչափով՝ 15+5, և բաղկացած կլինի 9 տուրից:

Մրցանակային հիմնադրամը 10 հազար դոլար է: Կպարգևատրվեն առաջին ութ տեղերը: Հաղթողը կստանա 1000 դոլար պարգևավճար: Մինչև 8 տարեկան լավագույն շախմատիստուհին կպարգևատրվի 70 դոլարով: