Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma korona
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի թիմը «Կրոտոնեի» հետ խաղին կներկայանա առանց գլխավոր մարզչի

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղակացնում է La Gazzetta dello Sport-ը:

Այդ իսկ պատճառով պորտուգալացի մասնագետն այսօր թիմի հետ չի մեկնի «Կրոտոնեի» հետ արտագնա խաղին: Պահեստայինների նստարանին նրան կփոխարինի առաջին օգնական Նունու Կամպուշը:

Հարկ է նշել, որ բժիշկները Պաուլու Ֆոնսեկայի մոտ սկզբում ախտորոշել էին գաստրոէնտերիտ 

(ստամոքսաաղիքաբորբ), և նա նույնիսկ մասնակցել էր նախախաղային մամուլի ասուլիսին, սակայն հետո պարզվել է, որ նա հիվանդացել է կորոնավիրուսով:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է «Ռոմայի» նախնական կազմում և պատրաստվում է այսօրվա խաղին: