Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» շարունակեց հաղթարշավը, Մխիթարյանը մասնակցեց տարվա առաջին խաղին

Հռոմի «Ռոման» ետ չի մնում Իտալիայի Ա սերիայի առաջատարներից և շարունակում է նրանց հետապնդումը:

 

Այսօր կայացած 15-րդ տուրի շրջանակում մայրաքաղաքի ֆուտբոլիստները սեփական դաշտում ընդունեցին «Սամպդորիային», որը ներկայում գլխավորում է փորձառու մասնագետ Կլաուդիո Ռանյերին: Հանդիպման 72-րդ րոպեին Էդին Ջեկոյի խփած միակ գոլի շնորհիվ դաշտի տերերը կարևոր հաղթանակ տարան, վաստակեցին 30 միավոր և պահպանեցին 3-րդ տեղը: Հռոմեական ակումբն առաջատար «Ինտերից» առայժմ ետ է մնում 6 միավորով:

 

«Ռոմայի» կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: Նա այս անգամ աչքի չընկավ արդյունավետ գործողությամբ:

 

Հաջորդ հանդիպումը «Ռոման» կանցկացնի հունվարի 6-ին, «Կրոտոնեի» հարկի տակ: