Լևոն Արոնյանի անդրանիկ մրցակիցը Airthings Masters մրցաշարում Մագնուս Կառլսենն է
Աջակցիր «Ա1+»-ինՀաստատվել է առցանց անցկացվող շախմատի Airthings Masters մրցաշարի մրցակարգը: Մասնակից 12 շախմատիստները նախ շրջանաձև մրցաշարում կորոշեն լավագույն ությակին, որը հետո կշարունակի պայքարը «նոկաուտ» մրցակարգով:
Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը նախընտրական մրցաշարը առաջին տուրում սևերով կհանդիպի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Այնուհետև նա հաջորդաբար կհանդիպի Անիշ Գիրիի (Նիդեռլանդներ), Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան), Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ), Յան Նեպոմնյաշչու (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավի (Ֆրանսիա), Վեսլի Սոյի (ԱՄՆ), Թեյմուր Ռաջաբովի (Ադրբեջան), Պենտալա Հարիքրիշնայի (Հնդկաստան), Դանիլ Դուբովի (Ռուսաստան) և Դավիդ Անտոնի (Իսպանիա) հետ:
Նախնական փուլը կանցկացվի դեկտեմբերի 26-28-ը: Քառորդ եզրափակիչ հանդիպումները կկայանան դեկտեմբերի 29-30-ին, կիսաեզրափակիչները՝ դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին, եզրափակիչը՝ հունվարի 2-3-ին: Հաղթողը կստանա 60 հազար դոլար պարգևավճար, իսկ նախնական փուլից դուրս մնացած չորս շախմատիստները՝ 5000-ական դոլար: