A
A
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է 1-ին տեղի համար պայքարը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը շարունակում է հաջող ելույթ ունենալ Բարսելոնայում ընթացող շախմատի տոնահանդեսում: Ա մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրում, մեր գրոսմայստերը սևերով գեղեցիկ հաղթանակ տարավ իսպանացի Մարկ Նարցիսիոյի նկատմամբ:
Վաստակելով 6,5 միավոր, մեր շախմատիստն ընդհուպ մոտեցավ մրցաշարի երեք առաջատարներին՝ բուլղարացի Իվան Չեպարինովին, ֆրանսիացի Ժյուլ Մուսարին ու իսպանացի Խայմե Սանթոսին, որոնք 7-ական միավոր ունեն:
Այսօր կայանալիք վերջին տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սպիտակներով կհանդիպի բելգիացի միջազգային վարպետ Դանիել Դարդայի հետ: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար մեր շախմատիստին միմիայն հաղթանակ է անհրաժեշտ: