Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզիկները կմեկնեն Պենզա

Հայաստանի երկու մարմնամարզիկներ վաղը լուսադեմին Երևան – Մոսկվա – Պենզա չվերթով կմեկնեն Ռուսաստանի այդ քաղաք, որտեղ դեկտեմբերի 17–21-ը կկայանա օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի թվով 27-րդ հուշամրցաշարը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Պենզայում Հայաստանը կներկայացնեն մեր հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը և Արմեն Պետրոսյանը։ Նրանք հանդես կգան բազմամարտում։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը հանդես կգա մրցավարի դերում, իսկ  նրա պարտականությունները կկատարի Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը։