Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հիվանդանոց-900x400
A A
Պաշտոնական

Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի հիվանդանոց. նրանցից մեկը ոստիկանության աշխատակից է

Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Հերացու անվան բժշկական համալսարանի խոսնակ Շուշան Դանիելյանը։
 
«Քաղաքացիներից մեկը՝ Ղ․Լ․-ն, 1979 թվականի ծնված է, քաղաքացու մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում, մյուս քաղաքացին՝ 1997 թվականի ծնված ոստիկանության աշխատակից է, ունի վերին վերջույթի վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում»,- գրել է նա:
 
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայի հրապարակում բողոքի ակցիա էր ընթանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: