Բացել լրահոսը Փակել լրահոսը
1932
A A
Քաղաքականություն

Ինչպես է  գծվել հայ-ադրբեջանական սահմանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդիրներն առաջին անգամ առաջ են եկել 1918 թվականին, երբ մայիսի 26-ին փլուզվեց Անդկովկասյան Դեմոկրատիվ Դաշտային Հանրապետությունը և հաջորդաբար հռչակվեցին Վրաստանի (մայիսի 26-ին), Ադրբեջանի (մայիսի 27-ին) և Հայաստանի (մայիսի 28-ին) հանրապետությունները:

Անդկովկասյան նորանկախ հանրապետությունների ազգամիջյա    ն հարաբերությունները մշտապես սուր բնույթ էին կրում և ստեպ-ստեպ վերածվում միմյանց միջև պատերազմների: Գլխավոր խնդիրը և բարդությունը կապված էին հենց սահմանային հարցերի հետ:

Հայաստանի և Ադրբեջանի անկախությունների հռչակումից հետո ադրբեջանական կողմը բազմիցս փորձեր էր ձեռնարկել գրավելու Լեռնային Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը, որտեղ հիմնականում ապրում էին հայերը: Դա նրանց հաջողվում է 1920 թվականին, երբ սկսվում է Անդկովկասի խորհրդայնացման գործընթացը:

Առաջինը խորհրդայնացվում է հենց Ադրբեջանը՝ ապրիլի 28-ին: Վերջինս Կարմիր բանակի հրամանատարության աջակցությամբ ՀՀ-ից պահանջում է Ղարաբաղից և Զանգեզուրից դուրս բերել զորքերը: Խորհրդային Ադրբեջանն այնուհետև պահանջներ է ներկայացնում նաև Շարուր-Ղարալագյազի գավառների նկատմամբ՝ Նախիջևանի, Օրդուբադի և Ջուլֆայի հետ միասին:

Նոյեմբերի 29-ին խորհրդային կարգեր են հաստատվում նաև Հայաստանում, իսկ 1921թ փետրվարի 25-ին՝ Վրաստանում: Դրանից հետո թվում էր,  թե հարևան հանրապետությունների նվաճողական նկրտումները Հայաստանի հանդեպ կնվազեն: Սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո երեք հանրապետությունների սահմանային տարաձայնությունները ոչ միայն պակասում են, հակառակը՝ ավելանում են:

 Պարզապես, նախորդ տարիների համեմատ խորհրդային ղեկավարները դրանք փորձում էին լուծել խաղաղ ճանապարհներով:

Խորհրդային Ռուսաստանի «խաղաղասիրության» արդյունքում 1921թ մարտի 16-ին կնքած Մոսկվայի պայմանագրով Նախիջևանի մարզը և Շարուրը հանձնվում են Ադրբեջանին: Արդյունքում, Հայաստանը նոր սահման է ստանում Ադրբեջանի հետ: Ըստ հայ-ադրբեջանական հանձնաժողովի որոշման այդ սահմանը սկսվում է Ուրմիա գյուղից ու Արազդայան (Երասխ) կայարանից:

1922թ մարտի 12-ին ձևավորվում է Անդրկովկասի Դաշնային Հանրապետությունը, որի կազմի մեջ մտնում  են երեք հանրապետությունները: Դրանց սահմանների գծագրմամբ զբաղվում էր 1924 թվականի հունվարի 30-ին հատուկ ստեղծված հանձնաժողովը, որը կրում էր «Հողային և  անտառային վեճերը լուծող հանձնաժողով» անվանումը: 1930թ սեպտեմբերի 22-ին այն լուծարվում է, քանի որ սահմանային-տարածքային խնդիրները միշտ էլ ուղեկցվում էին միմյանց հետ բախումներով: Հանձնաժողովի պարտականությունները սկսում է կատարել Անդրդաշնության հողագործության ժողկոմիտեն:

Խորհրդային տարիների սկզբում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային խնդիրներ ծագել են հիմնականում Դիլիջանի և Ղազախի, Մեղրու և Ջեբրայիլի գավառների, Շամշադինի և ադրբեջանական Գետաբեկի շրջանների վարչատնտեսական սահմանագծերում: Հարկ է նշել, որ Խորհրդային Հայաստանի ղեկավար գործիչներն այնքան էլ հետևողական չեն եղել սահմանային հարցերում՝  ի տարբերություն իրենց ադրբեջանցի գործընկերների, ինչի հետևանքով Հայաստանը 1922-1936թթ կորցրել է իր տարածքներ մի մասը և սեղմվել 29800 քառ. կմ-ի սահմաններում:

1936թ Խորհրդային Միության նոր սահմանադրությամբ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունները առանձին-առանձին մտնում են ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Երեք հանրապետությունների սահմանները վերջնականապես ֆիքսվում է ԽՍՀՄ երկրաբանության և քարտեզագրության կոմիտեների կողմից: Այն փոփոխության է ենթարկվում ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ ադրբեջանցիները զավթում են Արծվաշենը, իսկ Հայաստանում հայտնված «ադրբեջանական երկու տարածքները» ինքնաբերաբար վերադառնում են իրենց տիրոջը: Դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանները փոփոխություն չեն կրել:

Սակայն Արցախյան երկրորդ պատերազմից հետո երկու երկրների սահմաններում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, ինչպես եղել է մոտ 100 տարի առաջ: Ադրբեջանցիները հողային նոր պահանջներ են ներկայացնում՝  առաջնորդվելով իրենց աղբյուրներով:

Ըստ մասնագետների՝  ՀՀ ղեկավարությունը եթե կրկնի Խորհրդային Հայաստանի ղեկավարների թույլ տված սխալները և հետևողական չլինի այս հարցում, ապա հնարավոր է, որ մենք տարածքային նոր կորուստներ ունենանք:

Ի դեպ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է՝  բանակցությունների հիմքում դրվելու են 1928-29 թթ. քարտեզները։

 

1932թ-ին կազմված քարտեզը

 

1932.jpg (313 KB)

 1985թ կազմած քարտեզում կապույտով նշված տարածքները Խորհրդային Ադրբեջանին Հայաստանի  հաշվին նվիրված  տարածքներն են։

1985.jpg (89 KB)