Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Մարզեր

«Մի կողմից կենդանի ես առնում , մի կողմից վարի ա գնում». ֆերմերները մտահոգ են (տեսանյութ)

« էս տարի ամեն ինչը առնովիա. կարտոշկա ,կաղամբ չեղավ, որովհետև ամբողջ ամառ անձրևային էր,անցած տարի ունեցել եմ, կարտոշկա էլ եմ ունեցել, էս տարի վարել-ցանել եմ, բայց ոչինչ չեմ ստացել,մեր մոտ հեղեղները շատ են լինում ,դրա հետևանքով՝ կարտոշկա հատկապես չի լինում »,-ասում է Սուրիկ Բարսեղյանը:

Սարատովկայի փորձառու գյուղատնտեսն է ,ով երկար տարիներ զբաղվել է  անասնապահությամբ բացի դրանից՝ հողագործությամբ էլ է զբաղվել, հիմնականում կարտոֆիլի ու կաղամբի հեկտարներով մշակություն է արել: Բայց դա արդեն նախկինում. հիասթափվեց ու վարելահողերը խոտհարքներ դարձրեց: Ասում է՝ տարածաշրջանում շատերն են իր օրինակին ծառայել, հրաժարվել են անգամ կարտոֆիլի տնամերձ մշակությամբ զբաղվել: Պատճառը՝ տարածաշրջանի խիստ բնակլիմայական պայմաներն են ,հատկապես գարնանային հեղեղները:

Հիմա միայն անասնապահությամբ է զբաղվում ,բայց ասում է՝ դա  էլ առաջվանը չէ, ոլորտում խնդիրներ շատ կան, անասնագոմերը դատարկվում են, բնակավայրում էլ խոշոր ֆերմերային տնտեսությամբ զբաղվող մարդ համարյա չես գտնի:

Մեկ այլ Ֆերմեր էլ ասում է՝ առաջին հերթին, որպեսզի գյուղատնտեսությունը զարգացում ապրի, պետք է ոլորտը կառավարվի իրազեկ մարդկանցով, համակարգային մոտեցում լինի, իսկ պետական աջակցություններն էլ լինեն նպատակային: Իսկ քանի դեռ այս ամենը տարերայնորեն է լինում՝ թե՛ գյուղացին , թե՛ տնտեսությունը և թե՛ պետությունը կշարունակեն  լուրջ վնասներ կրել: